Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մինչև որ սիրտը երգի

Մինչև որ սիրտը երգի
23.03.2025 | 00:11

Մարտի 23

Ես ձեր կողքին կանգնած եմ` օգնելու և օրհնելու համար: Մի' վարանեք. վստա'հ եղեք, երբ աղոթք եք անում, հիշեցե՛ք, որ իշխանությունը և զորությունը Ի'նձ է պատկանում:

Ասե'ք ու կրկնեք շարունակ․

«Ամենայն իշխանություն և զորություն իմ Տիրոջն է պատկանում»։

Ասեք այնքան, մինչև որ ձեր սիրտը լցվի այդ խոսքի պարգևած ուրախությա'մբ, ապահովությա'մբ և զորությա'մբ:

Ասեք այնքան, մինչև որ այս խոսքի ուժը ետ վանելով` ոչնչի վերածի ձեր դեմ ծառացած ամե'ն չարիք ու դժվարություն:

Այս խոսքը գործածեք իբրև կա'նչ ճակատամարտի. «Ամեն իշխանություն տրված է իմ Տիրոջը, ամեն զորություն տրված է իմ Բարեկամի'ն»:

Ասեք ու անցե'ք հաղթանակի:

Դիտվել է՝ 2380

Մեկնաբանություններ